.jpg)
Սարգսյան. Եթե չարաշահումներ լինեն, արժանի չենք լինի առաջնորդել մեր երկիրը
Շարունակվում է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական այցը Սյունիք: Թեկնածուի այսօրվա կանգառը Կապան քաղաքն էր.
«Գրեթե մեկ ամիս հետո տեղի են ունենալու քաղաքական գործընթացներ, որոնք ազդելու են Հայաստանի հետագա զարգացման վրա` խոսքը վերաբերում է ազատ անկախ ընտրությունների կազմակերպմանը: Իրադարձություններն այնպես են դասավորվել, որ մենք ունենք ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու հնարավորություն»,- կապանցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանն ու ավելացրեց, որ որոշ մարդկանց կարծիքով այս ընտրությունները մրցակցային չեն, բայց մրցակիցներ ստեղծելն իշխանության գործը չէ.
«Դա մեր խնդիրը չէ: Մեր խնդիրն է` ստեղծել մրցակցային դաշտ, որ յուրաքանչյուրը, ով ցանկանում է առաջադրվել, առաջադրվի և պայքարի»,- ասել է Ս. Սարգսյանը:
Թեկնածուն անդրադարձել է նաև այն դժգոհություններին, թե ամեն պատահական մարդ առաջադրվում է որպես նախագահի թեկնածու.
«Որևէ մեկին մեղադրելու իրավունք չունենք ո'չ առաջադրվելու, ո'չ չառաջադրվելու համար: Եթե մենք չկարողանանք արդար, լավ ընտրություններ անցկացնել, եթե մեզ մեղադրեն չարաշահումների մեջ, նշանակում է` մենք արժանի չենք առաջնորդել մեր ժողովրդին և մեր երկիրը»,- ասել է Սերժ Սարգսյանը: