.jpg)
Ոստիկանություն. Ընտրողների ռեգիստրից հանվել են 1019 մահացածի տվյալներ
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում նախօրեին ամփոփվել են բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Այսպես, ոստիկանության ծառայողներն այցելություններ են կատարել պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում փոխհատուցման կարգով նոր բնակարաններ ստացած 15308 քաղաքացիների բնակարաններ, որոնցից 12657-ին պարզաբանել են բնակչության պետական ռեգիստրի մասին օրենսդրության պահանջները: Ոստիկանները բացատրել են, որ քանդված, փլուզված կամ այլ կերպ գոյություն չունեցող հասցեների հաշվառումից պետք է դուրս գալ և հաշվառվել իրական բնակության վայրի հասցեներում:
Արդյունքում՝ 22.01.2013 թ. դրությամբ 1377 քաղաքացիներ հաշվառվել են փոխհատուցման կարգով ստացած նոր բնակելի տարածությունների հասցեներում:
Մահացած քաղաքացիների մերձավոր ազգականների շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում՝ ՀՀ ընտրողների ռեգիստրից հանվել են շուրջ 1019 մահացածի անհատական տվյալներ, որոնց վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետում բնակչության պետական ռեգիստրը չի տեղեկացվել:
Բնակչության պետական ռեգիստրում քաղաքացիների անհատական տվյալների ճշտությունն ապահովելու նպատակով բնակչության պետական ռեգիստրի պահոցից առանձնացվել են նաև այն հասցեները, որոնցում հաշվառված են 10 և ավելի քաղաքացիներ: