1988 հանձնաժողովներում 15.331 հանձնաժողովի անդամ է նշանակվել
25/01/2013 11:55

1988 հանձնաժողովներում 15.331 հանձնաժողովի անդամ է նշանակվել

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի:

ԿԸՀ լրատվական բաժնից հաղորդում են, որ ՀՀ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը մինչև 2013 թվականի հունվարի 24-ը` ժամը 18:00-ն, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվող անդամների հայտերը: Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը ներկայացրել են իրենց հայտերը: 

«Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներում, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից 51 տեղամասային ընտրական հանձնաժողովներում և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից 457 տեղամասային ընտրական հանձնաժողովներում:
«Օրինաց երկիր» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նշանակումներ են կատարվել բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովներում:

Ընդհանուր առմամբ թվով 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես հանձնաժողովի անդամ պետք է նշանակվեին 15.904 քաղաքացիներ, սակայն նշանակվել են 15.331 քաղաքացիներ: Թափուր տեղերը ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից:
 

1988 հանձնաժողովներում 15.331 հանձնաժողովի անդամ է նշանակվել