«Ազատ դեմոկրատներն» առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու
25/01/2013 16:58

«Ազատ դեմոկրատներն» առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարի:  Այս մասին տեղեկանում ենք կուսակցության լրատվական ծառայությունից:

Հայտարարության մեջ ասված է.
«Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը, հավատարիմ մնալով 2012թ. դեկտեմբերի 29-ի կուսակցության վարչության հայտարարությանը և քննարկելով փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին առաջադրված ընդդիմադիր թեկնածուների ծրագրերը, մոտեցումներն ու նպատակները, արձանագրում է, որ նրանցից որևէ մեկը բավարար չափով չեն արտահայտում և համահունչ չեն Ազատ դեմոկրատներ կուսակցության առաջ քաշած մոտեցումներին և սկզբունքներին:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստը՝ Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչությունը հայտարարում է, որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չի սատարելու:

Միևնույն ժամանակ, դեմ լինելով քաղաքական գործընթացները բոյկոտելու մոտեցմանը, կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել փետրվարի 18-ին կայանալիք նախագահի ընտրություններին և քվեարկել ընդդիմադիր թեկնածուների օգտին»:
 

«Ազատ դեմոկրատներն» առաջադրված թեկնածուներից որևէ մեկին չեն սատարելու