ՀԵԲ. ԲՀԿ-ի ձայները անցել են Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին
25/01/2013 14:04

ՀԵԲ. ԲՀԿ-ի ձայները անցել են Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին

Անցյալ տարի կայացած խորհրդարանական  ընտրություններում ՀՀԿ-ի և «Ժառանգության» օգտին քվեարկած անձանց ձայների բացարձակ մեծամասնությունը անցել է այդ կուսակցությունների կողմից նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին` այսինքն Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները` ներկայացնելով նախագահական ընտրություններից առաջ անցկացված հարցման տվյալները:

ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ի  օգտին քվեարկածների ձայների կեսից ավելին,  ըստ հարցումների,  անցել է Սերժ Սարգսյանին, իսկ մի որոշ մասն էլ` Րաֆֆի  Հովհաննիսյանին:

Հարցման արդյունքում պարզ է դարձել  նաև,  որ Ր. Հովհաննիսյանի ընտրազանգվածի մեծ մասը բնակվում է Երևանում, իսկ  Ս.Սարգսյանի ընտրազանգվածը` ավելի շատ գյուղաբնակներ են:

Նշենք, որ սա «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքներն են: Հարցումն իրականացրել է TNS opinion-ը՝ տեղի գործընկեր «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին:

Հարցումը պատվիրվել է «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար:

Ընդդիմադիր թեկնածուների օգտին քվեարկողների մեկ երրորդից ավելին, ըստ հարցման արդյունքների,  գործող նախագահի գործունեությունը գնահատել է «լավ» կամ «շատ լավ»: 

Տեղեկացնենք, որ  հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են  հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցել է 1607 մարդ,  Հայաստանի բոլոր մարզերի 18 տարեկան և բարձր բնակիչների շրջանում: 

Նախորդող հրապարակում` 

Սերժ Սարգսյանն առաջինն է, հաջորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը
 

ՀԵԲ. ԲՀԿ-ի ձայները անցել են Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին