Հայրիկյանը նույնպես հացադուլ կանի, սակայն չի միանա Անդրեաս Ղուկասյանին
25/01/2013 16:23

Հայրիկյանը նույնպես հացադուլ կանի, սակայն չի միանա Անդրեաս Ղուկասյանին

«ՀՀ նախագահ դառնալուց հետո անմիջապես աշխատանքներ եմ սկսելու բոլոր քաղաքական ուժերի հետ, և պատրաստելու ենք Սահմանադրական բարեփոխումների նոր փաթեթ, որտեղ գրված կլինի` ընտրազանգվածի բարձրացրած հարցը դրվելու է հանրաքվեի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով` լինելու է բազմամանդանտ ընտրական համակարգ. «Բազմամանդատ ընտրական համակարգ որդեգրելու դեպքում Հայաստանը կբաժանվի 27 ընտրատարածքի, բոլոր ընտրատարածքներում բնակչությունը գրեթե իրար հավասար կլինեն:

Յուրաքանչյուրից կընտրվեն անհատապես կամ ընտրական միավորների միջոցով առաջադրված և առաջին երեք տեղերը գրաված թեկնածուները, մյուս թեկնածուներն իրավունք կունենան ընտրությունների արդյունքների ազդարարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում իրենց քվեները վերահասցեագրել իրենց համար նախընտրելի ընտրված թեկնածուներից որևէ մեկին»:

Անդրադառնալով նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլին՝ Պ. Հայրիկյանն ասաց, որ ինքը նույնպես հացադուլ է սկսում, սակայն` եռօրյա. «Հացադուլ եմ սկսում պայմանով, որ նա երեք օր հետո դուրս գա հացադուլից»,- ասաց նա` հավելելով, սակայն, որ զբաղվածությունից ելնելով, չի  կարող Ղուկասյանի հետ լինել:

 

Հայրիկյանը նույնպես հացադուլ կանի, սակայն չի միանա Անդրեաս Ղուկասյանին