.jpg)
«ԱԳ նախարարների հանդիպման հիմնական թեման ԼՂ օդանավակայանի հարցն է լինելու»
«Հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հիմնական թեման` Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցն է լինելու»,- այս մասին «Ապա» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:
Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցը հավանաբար կքննարկվի հաջորդ շաբաթ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների, ԵԱՀԿ համանախագհների հետ հանդիպմանը:
«Մենք կողմերին կոչ ենք արել չանել քայլեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության մեծացմանը և կխոչընդոտեն բանակցային գործընթացին։ Նման քայլերը չեն կարող օգտակար լինել։ Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը կքննարկվի Փարիզում և դիվանագիտական լուծում կստանա»,-նշել է դեսպանը։