.jpg)
«Եթե Ր.Հովհաննիսյանը նախագահ դառնա, ուրեմն ես Ս.Սարգսյանի կողմնակիցն եմ»
Եթե ցանկանում եք լիաթոք ծիծաղել, լսեք, թե ՀՀ նախագահի «թեկնածուները» ինչի մասին են խոսում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Խոսելով էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի մասին` Գ. Եզիազարյանն ասաց, որ նա «մութ անտառ է»: Ինչ վերաբերում է Հրանտ Բագրատյանին, ապա Եղիազարյանը նրա համար ոչ մի վատ բան չի ասում, «հինգ տարի կողք կողքի ենք եղել»: Անդրիաս Ղուկասյանն էլ, բանախոսի կարծիքով, ի տարբերություն մյուս զավեշտալի թեկնածուների, հացադուլի է նստել` ունենալով հստակ պահանջներ:
«Ափսոս է Պարույր Հայրիկյանը: Նա Հայաստանի անկախության համար որոշակի քայլեր է արել… Նա չպետք է իրեն թույլ տար մասնակցել այս թատրոնին»,- ասաց Գ. Եզիազարյանը:
Խոսելով մեկ այլ թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մասին` Գ. Եղիազարյանն ասաց, որ եթե նրան չճանաչեր, կարող է և ազդվեր նրա տեսահոլովակը նայելիս: «Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահ դառնա, ուրեմն ես Սերժ Սարգսյանի կողմնակիցն եմ…. Գոնե Սերժ Սարգսյանին գիտենք»,- ասաց նա:
Սերժ Սարգսյանը, Գ.Եզիազարյանի խոսքերով, իր նախագահության ընթացքում լրջագույն բացթողումներ է կատարել, նրա «Առաջ Հայաստան» լոզունգը, ըստ ՀԱԿ անդամի, վերածվել է խայտառակության: