.jpg)
ՀՀ Նախագահն այցելեց Եռաբլուր
Րոպեներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Պարգև Սրբազանի, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ Զինած ուժերի կազմավորման 21-րդ տարելիցի առիթով այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն:
Սերժ Սարգսյանը և նրան ուղեկցող պետական և զինվորական այրերը հարգանքի տուրք մատուցեցին Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկի շիրիմներին:
Եռաբլուրում ներկա էին բազմաթիվ ազատամարտիկներ, ԵԿՄ անդամներ, ՀՀ և ԼՂՀ Զինված ուժերի ներկայացուցիչներ:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայոց բանակի օրը համաժողովրդական տոն է: Նախարարը, շնորհավորլով բոլորին տոնի կապակցությամբ, նշեց, որ բանակն անցնելով 21-ամյա ճանապարհ այս տարիներին կարողացել է լինել հայ ժողովրդի անվտանգության երաշխիքը:
Նախաար Սեյրան Օհանյանը շնորհավորեց այս պահին առաջին գծում կանգնած զինվորներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին:
Նախարարը ժողովրդին ցանկացավ խաղաղություն և ընդգծեց, որ հայոց բանակը պատրաստ է պատասխանել բոլոր սադրանքներին: