Ահարոն Ադիբեկյան. «Ընտրողների 5 տոկոսը կվաճառի իր ձայնը»
30/01/2013 14:33

Ահարոն Ադիբեկյան. «Ընտրողների 5 տոկոսը կվաճառի իր ձայնը»

Առաջիկա նախագահական ընտրություններին Հայաստանում ազգաբնակչության հինգ տոկոսը կվաճառի իր ձայնը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Սոցիոլոգն այսօր ներկայացրեց հունվարի 18-19-ը անցկացրած հարցմանը արդյունքները, որին մասնակցել է 1650 բնակիչ, 670  չափահաս բնակիչ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով չի մասնակցել հարցմանը:

Հարցման արդյունքներով առաջիկա ընտրություններում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ից կստանա 20,7%, ԲՀԿ-ից` 4,2,%, ՀԱԿ-ից` 0,1%, «Ժառանգությունից»` 0,2%, ՀՅԴ-ից` 0,4%, ՕԵԿ-ից` 0,2% ձայն:

Ադիբեկյանը հավելեց, որ փաստորեն ոչ բոլոր հանրապետականներն են սատարում Սերժ Սարգսյանին:

ԲՀԿ-ի հիմնական ձայները կստանա նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սոցիոլոգը հավելեց, որ Հովհաննիսյանը ՀՀԿ-ից կստանա 0,8%, ԲՀԿ-ից` 3,2%, ՀԱԿ-ից`0,5%, «Ժառանգությունից»` 1,7%, ՀՅԴ-ից`0,4%, ՕԵԿ-ից` 0,1%: Ինչ վերաբերում է Պարույր Հայրիկյանին, ապա նա ՀՀԿ-ից ստանում է 0,1%, ԲՀԿ-ից` 0,6%, ՀԱԿ-ից` 0,1%, «Ժառանգությունից»` 0,1%, ՀՅԴ-ից` 0,1%, ՕԵԿ-ից՝  0,1%:

Հրանտ Բագրատյանն ընտրություններին ՀՀԿ-ից ձայն չի ստանա, ԲՀԿ-ից կստանա 0,1%, ՀԱԿ-ից` 0,9%, «Ժառանգությունից»` 0,1%, ՀՅԴ-ից` 0,1%, ՕԵԿ-ից 0,1%:

Պարույր Հայրիկյանի օգտին ՀՀԿ-ից կքվեարկի 0,1 %, ԲՀԿ-ից` 0,6 %, ՀԱԿ-ից` 0,1 %, «Ժառանգությունից»` 0,1%, ՀՅԴ-ից` 0,1 %, ՕԵԿ-ից` 0,1 %:

 

Ահարոն Ադիբեկյան. «Ընտրողների 5 տոկոսը կվաճառի իր ձայնը»