Արամ Հարությունյանը ԿԸՀ դիմաց է. Պատրաստվում է 24-ժամյա հացադուլի
07/02/2013 17:26

Արամ Հարությունյանը ԿԸՀ դիմաց է. Պատրաստվում է 24-ժամյա հացադուլի

«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանն արդեն ԿԸՀ դիմաց է և պատրաստվում է 24 ժամ մնալ այստեղ ու հացադուլ անել:

24 ժամը լրանալուց հետո` նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին կներկայացնի ինքնաբացարկի դիմումը, որն արդեն գրել և բերել է իր հետ:

Արամ Հարությունյանը լրագրողների համար ընթերցեց ինքնաբացարկի դիմումը և ևս մեկ անգամ կոչ արեց նախագահի մյուս թեկնածուներին միանալ իրեն և հանել թեկնածությունը. «Արդեն ունեմ ինչ-որ արձագանք Անդրիաս Ղուկասյանից, ես նրան այցելել եմ, նա նշեց, որ իրենք քնարկել են իմ առջարկը, բայց խոստացավ որ էլի կմտածի: Կարծում եմ, որ նրա կողմից ընտրություններին մասնակցելը ամենասխալը կլինի, քանի որ հենց ինքն է արդեն 18 օր «Շինծու ընտրություններ» գրության տակ նստած հացադուլ անում: Եթե նա մասնակցի այդ ընտրություններին և անգամ հաղթի, կստացվի, որ մասնակցել ու հաղթել է շինծու ընտրույուններում»:

Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը նախապես հայտարարել էր, որ 24-ժամյա հացադուլ կիրականացնի ու ինքնաբացարկ կհայտարարի:
 

Արամ Հարությունյանը ԿԸՀ դիմաց է. Պատրաստվում է 24-ժամյա հացադուլի