Gallup. Անդրիաս Ղուկասյանի հակառեյտինգն ամենաբարձրն է
07/02/2013 12:29

Gallup. Անդրիաս Ղուկասյանի հակառեյտինգն ամենաբարձրն է

Եթե ընտրությունները լինեին այս կիրակի, ապա ընտրողների 68 տոկոսն իրենց ձայնը կտար ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգտսյանին, 24%-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 5%-ը Պարույր Հայրիկյանին, 2%-ը Հրանտ Բագրատյանին, 0,3 ական տոկոս կստանային Վարդան Սեդրակյանն ու Արամ Հարությունյանը, իսկ Անդրիաս Ղուկասյանն ու Արման Մելիքյանը գրեթե ձայն չէին ստանա:

Սա Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի փետրվարի 2-5-ն անցկացրած հարցման արդյունքներն են, որոնք այսօր լրագրողներին ներկայացրեցին կազմակերպության նախագահ Արամ Նավասարդյանը ու հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը:

Կազմակերպությունը նաև փորձել է պարզել, թե թեկնածուներից ով ունի ամենաբարձր հակառեյտինգը. «Ինչքանով որ զարմանալի է՝ դա Անդրիաս Ղուկասյանն է»,-ասաց Նավասարդյանը:

Այսպիսով,  հարցվածների 22%-ը նշել է, որ ոչ մի դեպքում չի քվեարկի Անդրիաս Ղուկասյանի օգտին, 21՝ Սերժ Սարգսյանի, 20%-ը երբեք չի քվեարկի Հրանտ Բագրատյանի, 11%-ը էպոսագետ Վարդան Սեդրակյանի, 4%-ը չի քվեարկի Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

Համադրելով դրական ու բացասական արձագանքները այս կամ այն թեկնածուի վերաբերյալ, Գելափ Ինթերնեյշնլ Ասոսիեյշնը ստացել է հետևյալ տվյալները. ամենալավ արդյունքն ունի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը` 24%-ը կքվեարկի նրա օգտին, 4-ը՝ ոչ, բացասական առումով աչքի է ընկնում Հրանտ Բագրատյանը՝ 2%-ը կքվեարկի նրա օգտին, 20%-ը  չի քվեարկի, այստեղ էլ ամենաբացասական ցուցանիշը Անդրիաս Ղուկասյանինն է, նրան օգտին քվեարկող գրեթե չկա և 22 %-ն էլ նշել է, որ երբեք ձայն չի տա նրան:

Լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք մահափորձից հետո Պարույր Հայրիկյանի վարկանիշը փոփոխվել է. «Ճիշտ է, մեր նախորդ հարցումը նոյեմբերին էր, երբ դեռ չկային հստակ թեկնածուներ, երբ խոսվում էր Ծառուկյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, բայց այդ հարցման համեմատ, Հայրիկյանի ցուցաիշն աճել է»,- ասաց Արամ Նավասարդյանը:

Gallup. Անդրիաս Ղուկասյանի հակառեյտինգն ամենաբարձրն է