Վարչապետ. Պետք չէ մեզ արջի ծառայություն մատուցել
07/02/2013 11:29

Վարչապետ. Պետք չէ մեզ արջի ծառայություն մատուցել

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ պետք է խստագույնս դպրոցներում վերահսկողություն իրականացնել, որպեսզի դպրոցներն առնչություն չունենան նախընտրական գործընթացներին:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ այդ խնդիրները լուծվել է մինչև ընտարշավը. «Մեր հիմնական նպատակն է, որ ուսումնական հաստատությունները որևէ քաղաքական գործունեություն չիրականացնեն և անխափան իրականցվի ուսումնական գործընթացը»:

Ա.Աշոտյանը նաև նշեց, որ այս ընթացքւոմ երկու ահազանգ է եղել. մեկը Ագարակում, մյուսը Մասիսում. Հայտարարվել է խիստ նկատողություն:

Միաժամանակ հաղորդեց, որ ԿԸՀ-ի կայքում տեղադրված են այն դահլիճների ցանկը, որտեղ կարող են նախընտրական հանդիպումներ կայանալ. Որոշ դպրոցների դահլիճներ ներառված են այդ ցանկում, սակայն ոչ դասապրոցեսի ընթացքում:

Նախագահի թեկնածուների քարոզարշավին մասնակցում են նաև ուսանողներ և աշակերտներ:

Վարչապետը նշեց. «Մենք աչալուրջ ենք լինելու և որևիցե շեղում օրենքի տառից` թույլ չենք տալու: Միջամտելով` արջի ծառայություն են մեզ մատուցում, մենք դրա կարիքը չուենք»: 

Վարչապետ. Պետք չէ մեզ արջի ծառայություն մատուցել