.jpg)
Լրացավ ՀՀ նախագահի թեկնածուների ինքնաբացարկի վերջնաժամկետը
ԿԸՀ արտահերթ նիստի օրակարգի հարցերից մեկը նախագահի թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումներն էին:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրեց, որ մինչ նախատեսված պահը ինքնաբացարկի դիմում միայն մեկ թեկնածու է ներկայացրել՝ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:
Քանի որ դիմումը վավերացված էր նոտարի կողմից, Արամ Հարությունյանը պարտավորություն չուներ մասնակցելու նիստին:
Նիստի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի գրանցումը ճանաչվեց ուժը կորցրած:
Նշենք, որ ինքնաբացարկի դիմումը կարող է ներկայացվել ոչ ուշ, քան քվեարկությունից 10 օր առաջ: Այս դեպքում ԿԸՀ-ն դիմումը համարում է ուժը կորցրած: