ԿԸՀ-ն Հարությունյանի դիմումն առանց նրա կքննարկի
08/02/2013 17:31

ԿԸՀ-ն Հարությունյանի դիմումն առանց նրա կքննարկի

ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ինչպես և խոստացել էր, այսօր ժամը 17.00-ին ինքնաբացարկի դիմումով ներկայացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արամ Հարությունյանը պետք է հասցներ դիմումը ԿԸՀ ներկայացնել մինչև 18.00-ն, որպեսզի այն քննարկվեր 18.30-ին կայանալիք նիստում:

Արամ Հարությունյանը ԿԸՀ-ում 5 րոպե սպասեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանին, այնուհետև հանձնեց դիմումը:

Ա. Սմբատյանը դիմումը նայելուց հետո արձանագրեց, որ այն հաստատված է նոտարի կողմից ու այդ դեպքում քննարկման ժամանակ դիմումատուի ներկայությունը պարտադիր չէ: Հարությունյանը նշեց, որ չի մասկացի ԿԸՀ նիստին:

ԿԸՀ շենքից դուրս գալուց հետո Արամ Հարությունյանը շնորհակալություն հայտնեց աջակիցներին, լուսաբանող լրագրողներին, ներողություն խնդրեց բոլոր նրանցից ում նեղաղրել է:

Հարցին, թե ի՞նչ է անելու, պատասխանեց. «Տուն եմ գնալու: Բալիկներիս կարոտել եմ»:

 

ԿԸՀ-ն Հարությունյանի դիմումն առանց նրա կքննարկի