Անդրիաս Ղուկասյանը միացավ ֆեյսբուքյան ակտիվիստներին
08/02/2013 14:32

Անդրիաս Ղուկասյանը միացավ ֆեյսբուքյան ակտիվիստներին

Քիչ առաջ ֆեյսբուքյան ակտիվիստներին միացավ ՀՀ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Ղուկասյանը ոստիկաններին խնդրեց ճանապարհ տալ երթի մասնակիցներին, որպեսզի նրանք կարողանան հասնել Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հացադուլ է անում Ղուկասյանը, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Ղուկասյանին խորհուրդ տվեց չվատնել առողջությունը, փոխարենը վերադառնալ հացադուլի վայր, նշելով, որ երթի մասնակիցները ոչ թե Ղուկասյանի մոտ, այլ Բաղրամյան 26 են գնում:

Ղուկասյանը հետաքրքրվել է, թե ինչ պահանջ ունեն երթի մասնակիցները: Նրանք պատասխանել են, որ պահանջում են, որ Բաղրամյան 26-ում կարդան իրենց պաստառները:

Ֆեյսբուքյան ակտիվիստներն այժմ նախագահի նստավայրի դիմաց են:
 

Նախորդող հրապարակում

Ֆեյսբուքյան ակտիվիստները ԵԱՀԿ գրասենյակի դիմաց են

Անդրիաս Ղուկասյանը միացավ ֆեյսբուքյան ակտիվիստներին