.jpg)
ՍԴՀԿ-ն չի միանա նոր ստեղծվող կուսակցությանը
ՍԴՀԿ-ն չի միանա նոր ստեղծվող կուսակցությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ կուսակցության անդամ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ը կուսակցության վերածելու մտադրությանը: Նա նշեց, որ իրենց առանց Լևոն Տեր-Պետրոսյանի շատ բարդ է լինելու.
«Ասեմ ավելին, ըստ իս, ՀԱԿ-ի 5 տարվա գոյությունը հենց Տեր-Պետրոսյանի խարիզմայի շնորհիվ էր»:
Գ. Եղիազարյանը խոսեց ՀԱԿ-ի, այս տարիների թերացումների ու արած գործերի մասին. «Այո, մենք չկազմաքանդեցինք ավազակապետությունը, բայց մենք կարողացանք ինչ-որ չափով մեղմել ժողովրդին հասցվող հարվածները, հետամուտ եղանք բանակում զինվորների մահվան դեպքերին և այլ»:
Եղիազարյանը պատմեց, որ այս օրերին իր մոտ են գալիս ընկերներն ու նշում, որ դա կարծես ՀՀՇ-ի ռեանիմացիան լինի:
Լրագրղների բոլոր այն հարցերին, որոնք կապված էին ՍԴՀԿ հետագա գործունեության հետ, Եղիազարյանը խոստացավ պատասխանել կուսակցության ընդլայնված նիստից հետո:
Եղիազարյանն անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի կերպարին. «Շատերն են հիմա խոսում, որ նա մարտի 1-ին միայնակ թողեց ժողովրդին, բայց պետք է ևս մեկ անգամ ասեմ, որ նա շրջափակման մեջ էր, նա կալանավորված էր իր իսկ տանը»,- ավելացրեց Եղիազարյանը: