Արթուր Բաղդասարյանը որևէ մեկից որևէ հրահանգ չի ստացել
08/02/2013 12:10

Արթուր Բաղդասարյանը որևէ մեկից որևէ հրահանգ չի ստացել

Արթուր Բաղդասարյանը որևէ մեկից որևէ հրահանգ չի ստացել: ԱԺ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե Ա. Բաղդասարյանը Սերժ Սարգսյանից հարահանգ ստացե՞լ է, որ Գյումրիում հավաքներ է անցկացնում՝ կոչ անելով քվեարկել Ս. Սարգսյանի օգտին, ասաց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Մենք ունենք հուշագիր, ըստ որի, ՕԵԿ-ը պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մենք ազատ ենք հանդիպելու մեր կուսակիցններին և հրահանգել, որ քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին»,- ասաց Հ. Մարգարյանը՝ հավելելով, որ ՕԵԿ-ը ապացուցում է, որ կուռ ուժ է և կարող է մարդկանց հավաքել:

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ ասաց, թե իրենք հանդիպումներ են ունենում բոլոր մարզերում և դրա մեջ որևէ տարօրինակ բան չկա:

«Սա ստորագրած փաստաթղթից բխող երևույթ է»,- ասաց Շահգելդյանը: