«Էպոսագետը քաղաքական գործիչ չէ. Շարժառիթը կարող էր էպոսագիտական լինել»
12/02/2013 14:43

«Էպոսագետը քաղաքական գործիչ չէ. Շարժառիթը կարող էր էպոսագիտական լինել»

Քննության մանրամասներին ես ծանոթ եմ նույնքանով, որքանով որ հասարակությունը՝ ոչ ավելին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց մահափորձի ենթարկված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը:

«Այս թեմայով արդեն ասել եմ, որ նախընտրում եմ չխոսել: Քննությունն ամեն բան կասի»,- ասաց Հայրիկյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայրիկյանն արդեն մեկ անգամ և ամենակարևոր պահին խոսել է մահափորձի մասին, նա ասաց. «Երբ ես արնաքամ ընկա մեր շքամուտքում՝ առաջին հարցը, որ տվեց կինս. ո՞վ էր: Դա այն հարցն է, որն այս պահին հետաքրքրում է բոլորին: Ես նկարագրեցի իմ տեսած մարդասպահին, հետո հասկանալով, որ օգնում եմ նրանց սկսեցի խառնել ամեն բան և տարբեր նկարագրություններ տալ»,- ասաց Հայրիկյանը:

Հարցին՝ արդյո՞ք ձերբակալված երկու կասկածյալների հետ եղել է առերեսում և արդյո՞ք Հայրիկյանը նրանց մեջ ճանաչել է մարդասպանին, թեկնածուն պատասխանեց կարճ. «Ասացի քննության մասին չեմ խոսում»:

Հայրիկյանն անդրադարձավ նաև նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը, թե ընտրություններից հետո իրեն ձերբակալելու են Հայրիկյանի գործով. «Ոչինչ չեմ կարող ասել այն մարդու մասին, ով այդ պահին իր մեքենայի գինը համեմատում էր իմ մեքենայի գնի հետ, կամ ավելին՝ ասում է, որ իր մեքենան իմ կյանքից թանկ է»:

Հարցին՝ արդյո՞ք էպոսագետը կարող էր ունենալ մահափորձ կազմակերպելու քաղաքական շարժառիթ, Հայրիկյանը պատասխանեց, որ էպոսագետը քաղաքական գործիչ չէ, հետևաբար նրա միակ շարժառիթը կարող էր էպոսագիտական լինել. «Մենք մրցակիցներ կլինեինք, կամ նա շարժառիթ կունենար այն դեպքում, եթե ասենք իմ գրած էպոսը նրան դուր չգար»:


 

«Էպոսագետը քաղաքական գործիչ չէ. Շարժառիթը կարող էր էպոսագիտական լինել»