.jpg)
Մոհամմադ Ռեյիսի. Ղարաբաղյան հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով
«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ուժի միջոցով անհնար է լուծել որևէ խնդիր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը` ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին:
Դեսպանը նշեց, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա. պետք է հավատարիմ լինել միջազգային բոլոր սկզբունքներին:
«Մենք Հայաստանի և Ադրբեջանի հետ ունենք լավ հարաբերությունները, իսկ Հայաստանի հետ մենք ունեն ռազմավարական հարաբերություններ»,-ասաց Ռեյիսին:
Դեսպանը հավելեց, որ ղարաբաղյան խնդրի լուծման իրենց պաշտոնական դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորման վրա է հիմնված: