.jpg)
«Վրաստանում իրավիճակը լարված է. Նոր իշխանությունները չեն շտապում»
Վրաստանում հետաքրքիր իրավիճակ է: Սաակաշվիլին խորհրդարանում ունենալիք ելույթի հետաձգումից հետո որոշեց ելույթ ունենալ ազգային գրադարանում, որից հետո գրադարանի մոտ տեղի ունեցավ ընդդիմադիրների ու մեծամասնության ներկայացուցիչների բախում: Սա ցույց է տալիս, որ Վրաստանում իրավիճակը լարված է:
Սաակաշվիլիի ու Իվանիշվիլիի կուսակցությունների՝ ընտրությունների ժամանակ միասնական աշխատելու մասին հրապարակումները չեն իրականանում: Ոչ մի կողմ չի պատրաստովում զիջել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, քաղաքական և իրավական հետազոտությունների Կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը:
Իշխանության գալուց հետո Վրացական երազանքն իր ծրագրերը սկսեց մի քանի կետերից, որոնցից մեկը համաներումն էր:
Այսօր արդեն երկրի ՆԳ նախարարը հայտարարում է, որ 6 հազար բանտարկյալների ազատ արձակելու համար վաղ էր, քանի որ երկրում իրավիճակը փոխվեց դեպի վատը:
Պառլամենտական ընդդիմությունն ու մեծամասնությունը քաղաքական պայքարով են զբաղված, մինչդեռ կան խնդիրներ որոնք հրատապ լուծում պիտի ստանան:Ըստ Մելիքյանի՝ մինչև հոկտեմբեր այս իրավիճակն անփոփոխ կմնա:
«Չեմ կարծում, մեծամասնությունը Սաակաշվիլիին ստիպի հրաժարվել իշխանությունից»,- ասաց Մելիքյանը:
Անդրադառնալով օրերս Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին` փորձագետն ասաց, որ դրանք կոնկրետ քաղաքական ուժի դեմ չեն: Բողոքի ցույցեր տեղի էին ունենոմ Սաակաշվիլիի կուսակցության կառավարման ժամանակ, դրանք շարունակվում են նաև նոր իշխանությունների օրոք, որոշ խնդիրներ այդպես էլ չլուծվեցին:
«Ժողովուրդը ցույց է տալիս, որ երկրում իրավիճակը վատ է, փոփոխություններ են պետք, սակայն նոր իշխանությունները չեն շտապում լուծել:Եթե այս իրավիճակը խորանա, ապա Վրացական երազանքը կարող է խնդիրներ ունենալ»,- ասաց փորձագետը:
Նշենք, որ երեկ բողոքի ցույց է տեղի ունեցել Ջավախում: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՏԻՄ նոր ընտրույուններ անցկացնել, քանի որ բազմաթիվ պաշտոններում շարունակում են մնալ Սաակաշվիլիի կողմնակիցները: