Ս. Սարգսյան. Հաղթանակած թեկնածուին շնորհավորելը կուլտուրայի հարց է
13/02/2013 15:38

Ս. Սարգսյան. Հաղթանակած թեկնածուին շնորհավորելը կուլտուրայի հարց է

«Երբ ասում են, որ չեն շնորհավելու, դա առաջին հերթին խոսում է չշնորհավորողի կուլտուրայի մասին»,- Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզչության շրջանակում Մարտունի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Եթե ես հարսանիք ունեմ, հո չեմ խնդրում, որ ինձ շնորհավորեն: Եթե իրենց ուսադիրներից ցածր է շնորհավորելը, թող չշնորհավեն»,- ասաց նախագահի թեկնածուն՝ հավաստիացնելով, որ եթե մյուսները հաղթանակեն, «մենք պատրաստ ենք իրենց շնորհավորել»:

Շարունակելով խոսքը՝ նախագահի թեկնածուն ասաց, որ պետք է այդպսի քաղաքական մշակույթ  ձևավորել. «Դա է ճիշտ մոտեցում է և չպետք է դարձնել աթոռակռիվ»: 

Սերժ Սարգսյանը օրինակ բերեց վերջերս ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրութունները, երբ Ռոմնին պարտվելով Օբամային, իր խոսքում շնորհավորել էր բոլորին, և ասել, որ ցանկանում էր մարդկանց տանել այլ ուղղությամբ, սակայն դա չստացվեց: Միևնույն ժամանակ աղոթում է ԱՄՆ նախագահի համար:
 

Ս. Սարգսյան. Հաղթանակած թեկնածուին շնորհավորելը կուլտուրայի հարց է