.jpg)
Անդրիաս Ղուկասյան. ԿԸՀ որոշումը չի արտահայտում ժողովրդի կամքը
Հայաստանի ԿԸՀ-ի այսօրվա որոշումը` 2013թ․ նախագահական ընտրություններում հաղթող ճանաչել Սերժ Սարգսյանին, չի արտահայտում հանրության կամքը եւ ընդունելի չէ քաղաքացիների մեծամասնության համար։ Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել նախագահի արդեննախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:
«Կիսում եմ ԿԸՀ մոտ բողոքի ակցիայի մասնակիցների կարծիքը, որ այդ որոշումը առոչինչ է իր ընդունման պահից։
Կոչ եմ անում նախագահի թեկնածուներին, ովքեր համաձայն չեն շինծու ընտրություններում Սերժ Սարգսյանի կեղծ հաղթանակի հետ, միավորեն ուժերը ԿԸՀ որոշման անվավերությունը հաստատելու ուղղությամբ»,- հայտարարել է նա: