ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները
25/02/2013 15:13

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որոնց կազմվեց նաև արձանագրություն:

Այսպիսով, ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքներն են՝  Հրանտ Բագրատյան՝ 2.15 %, Պարույր Հայրիկյան՝ 1.26 %, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 36.74 %, Անդրիաս Ղուկասյան՝ 0.57 %, Արման Մելիքյան՝ 0.26 %, Սերժ Սարգսյան 58.64 %, Վարդան Սեդրակյան՝ 0.42 %:

Այսպիսով, ըստ ԿԸՀ վերջնական արդյունքերի՝ ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

Նշենք, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ ամփոփ տվյալները ներկայացնելու ողջ ընթացքում ԿԸՀ դիմաց հավաքված երիտասարդները վանկարկում էին «ամոթ» և «դադարեցրեք հանցագործությունը»:
 

ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությունների վերջնական արդյունքները