Այսօր ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները
25/02/2013 10:29

Այսօր ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կամփոփվեն և ընտրությունների արդյունքների վերաբերյալ կընդունվի որոշում:

Նշենք, որ նախնական արդյունքների համաձայն, առաջատարը ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, ում կողմ են քվեարկել 861378 ընտրող, Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրել է 539 674 մարդ, Հրանտ Բագրատյանը ստացել է 31643 քվե, Պարույր Հայրիկյանը` 18093, Անդրիաս Ղուկասյանը` 8328, Արման Մելիքյանը` 3520, Վարդան Սեդրակյանը`6203 ձայն: 

Քվեարկության արդյունքների վերահաշվարկի և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ստացվել էր 47 դիմում:

Վերահաշվարկ է կատարվել միայն 3 ընտրատեղամասերում, ինչից հետո թեկնածուների քվեների աննշան փոփոխությունն է կատարվել:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզչությունը անցկացվել է հունվարի 21-ից մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը:

 

Այսօր ԿԸՀ-ն կհայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները