.jpg)
Հովիկ Աբրահամյան. Հարգեք Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայները
«Մենք հարգում ենք 539.000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, և խնդրում ենք դուք էլ հարգեք այն 861.000 քաղաքացիներին, ովքեր ձայնը տվել են Սերժ Սարգսյանին»,- ԱԺ-ում դիմելով «Ժառանգություն» խմբակցության անդամներին՝ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Շարունակելով խոսքը՝ ԱԺ նախագահն ասաց, որ իր համար անհասկանելի է, թե նշյալ թվերի մեջ ինչպե՞ս է Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվել դառնալ Հայաստանի նախագահ:
«Շատ հարգում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, քարոզարշավի ընթացքում կիրառված արևմտյան տեխնոլոգիաները շատ լավն էր, շատ արդյունավետ էր, բայց ինձ համար անհասկանալի է, թե ի՞նչ տեխնոլոգիաներ են օգտագործում հետընտրական իրավիճակում: Ինձ թվում է՝ պետք է վերջ տալ զոռբայությանը, նստել սեղանի շուրջ ու խոսել: Բոլորս հասկանում ենք, որ դա Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, դրանք ընդդիմության ձայներն են, այդ ձևաչափում Րաֆֆին դարձավ ընդդիմության թեկնածուն և ստացավ այդքան ձայն»,- մանրամասնեց ԱԺ նախագահը:
Նա հորդորեց «Ժառանգությանը» հարգել նաև Սերժ Սարգսյանին ձայն տված քաղաքացիներին. «Թեև ես համամիտ եմ այն մարդկանց հետ, ովքեր զարմացել են ստացած այդքան ձայների համար, իրոք, զարմանալու առիք կա» (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները- Aysor.am):