Գալուստ Սահակյան. Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք
25/02/2013 12:24

Գալուստ Սահակյան. Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք

«Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը Սահմանադրության շրջանակներում ամեն ինչ անելու են, որ ժողովրդի քվեով ընտրված Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա դե յուրե նախագահ: ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

«Նա պետք է կարողանա, վերջապես, ապահովել պետության մեջ ժողովրդի քվեով իշխանություն ձևավորելու ավանդույթը»,- ասաց Ռ. Հակոբյանը՝ շնորհավորելով հայ ժողովրդին Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրության կապակցությամբ:

Նշյալին արձագանքեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով ասաց, թե Հանրապետության նախագահ ընտրվել է Սերժ Սարգսյանը:

«Պարզապես ես գիտեմ մի բան՝ չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»,- ասաց Գ. Սահակյանը:

Միջամտեց նաև Էդուարդ Շարմազանովը՝ նկատելով, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թող առաջադրվի 2018-ին: 

Գալուստ Սահակյան. Չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք