Ժառանգության իսկական ձայները երևացին ԱԺ ընտրություններին
27/02/2013 14:53

Ժառանգության իսկական ձայները երևացին ԱԺ ընտրություններին

«Ցանականում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խելամիտ գտնվի և վերջ տա այս ինտրիգներին»,- սա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ցանկությունն է՝ կապված հետընտրական զարգացումների հետ:

Շարունակելով խոսքը՝ ԱԺ նախագահն ասաց, որ որևէ հիմք չկա` Ր.Հովհաննիսյանը հայտարարում է, թե ինքն է ընտրված նախագահ. «Ես այն կարծիքին եմ և կարծիքս չեմ փոխել, որ 539 000 ձայները զարմացրել են իրենց, և իրական ձայները եղել են ԱԺ ընտրությունների ստացած արդյունքը, որ հաղթահարել են 5 տոկոսի շեմը»,- ասաց նա և ավելացրեց, որ Ր. Հովհաննիսյանը ստացել է ողջ ընդդիմության ձայները:

Հ.Աբրահամյանն ասաց, որ պետք է հասկանալ, որ ստեղծվել է մի ձևաչափ, որտեղ Ր.Հովհաննիսյանը դարձավ ընդդիմության միասնական թեկնածու: «Ես պետք է նրան խնդրեմ, որ նա այդ ձայները ճիշտ օգտագործի ՝ ի շահ մեր պետության, մեր պետականության՝ տանելով երկիրն առաջ»,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը: 

Պետք է իրականության հետ հաշվի նստել: ԱԺ նախագահը  Ր.Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս երկնային կյանքից իջնել. «Եթե իրենք իրենց թույլ են տալիս ասել, որ ընտրված նախագահ են, դա ասում է իրենց զարմանքի մասին: Ճիշտ կլինի, որ Հովհաննիսյանը պարզապես շնորհավորի Ս.Սարգսյանին»:

Ժառանգության իսկական ձայները երևացին ԱԺ ընտրություններին