.jpg)
27/02/2013 14:42
ԱԺ նախագահն ու նախկին քաղաքապետը հանդիպել են. Ի՞նչ են խոսել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաստատեց մամուլում շրջանառվող լուրը, որ ինքը հանդիպել է նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ինքը՝ ԱԺ նախագահը:
Նա կոռեկտ չհամարեց ասել, թե կոնկրետ ինչ են քննարկել հանդիպման ժամանակ, սակայն հավաստիացրեց, որ հանդիպմանը քաղաքական հարցեր չեն քննարկվել:
«Մենք բավականին ջերմ հարաբերություններ ունենք, սակայն քաղաքական խնդիրներ չեն քննարկվել»,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը: