Շիրակի մարզպետին չեն ստիպել հրաժարական տալ
27/02/2013 14:35

Շիրակի մարզպետին չեն ստիպել հրաժարական տալ

«Գիզիրյան Աշոտի հրաժարականը համարում եմ բարոյական: Որևէ մեկը նրան չի պարտադրել, որ նա հրաժարական տա»,- խոսելով համատարած դարձած քաղաքապետերի, մարզպետերի հրաժարականների մասին՝ ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Որպես մարզպետ, ըստ ԱԺ նախագահի, Ա. Գիզիրյանը լավ է աշխատել. «Եվ չի կարելի մարզպետի կամ համայնքապետի աշխատանքը կապել ուղիղ ընտրությունների արդյունքների հետ»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, թե կառավարությունը Գիզիրյանի հրաժարականի վերաբերյալ իր գնահատականը կտա  առաջիկայում:
 

Շիրակի մարզպետին չեն ստիպել հրաժարական տալ