Աբրահամյան. Վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել
27/02/2013 16:27

Աբրահամյան. Վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել

«Մենք բազմիցս ասել ենք, որ լինելու են փոփոխություններ՝ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարությունում, բայց դա չի նշանակում, որ դա կոնկրետ վերաբերում է վարչապետի փոփոխությանը»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՀ վարչապետի փոփոխության չարչրկված թեմային, այս մասին ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Նա ասաց, որ Նախագահի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել կառավարության հարցը. «Որևէ նման հարց չի քննարկվել. Մենք խոսել ենք ԱԺ-ի հարցերի մասին, և ոչ թե գնացել ենք քննարկելու Կառավարությունը»,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, թե վարչապետի փոփոխության մասին դեռ շուտ է մտածել, քանի որ առաջիկայում կան ավագանու ընտրություններ:

Շարունակելով թեման՝ Հ. Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Նախագահի երդմնակալությունից հետո շատ բան պարզ կլինի և միևնույն ժամանակ ասաց. «Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ որոշում կկայացնի»,- ասաց նա՝ չբացառելով, որ վարչապետի փոփոխություն չի լինի: 

Աբրահամյան. Վարչապետի փոփոխության հարցը չի քննարկվել