.jpg)
Հովիկ Աբրահամյանը Րաֆֆիին առաջարկում է բարեփոխումների ծրագրով հանդես գալ
«Թե ինչո՞ւ է կոշտացնում իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանը, հարցրեք իրենից, ես գիտեմ, որ մենք հաղթել ենք, մեր թեկնածուին քվեարկել է 861 հազար քաղաքացի: Ես նաև հարգում եմ Րաֆֆի Հվհաննիսյանին ձայն տված քաղաքացիներին, սակայն նրանք նույնպես պետք է հարգեն»,- ԱԺ-ում ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Բոլոր քաղաքական ուժերը, ԱԺ նախագահի խոսքերով, այդ թվում Րաֆֆի Հովհաննիսյանը, պետք է ընդունեն պարտությունը, շնորհավորեն Սերժ Սարգսյանին. «Իսկ նա պետք է իշխանություններին, նախագահին առաջարկի բարեփոխումների ծրագիր: Ես կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք ցանկացած ողջամիտ առաջարկ քննարկել»:
Շարունակելով խոսքը՝ Հ.Աբրահամյանն ասաց, որ ո'չ պետության, ո'չ էլ ժողովրդի շահերից չի բխում կոշտացումը, «պետք է պարզապես միասին նստել, բանակցել, քննարկել»:
ԱԺ նախագահը խնդրեց Րաֆֆի Հովհաննիսյանին իրեն տրված ձայները ճիշտ օգտագործել: