.jpg)
Ադիբեկյան. Ր. Հովհաննիսյանն անգամ չկարողացավ միավորել «Ազատ դեմոկրատներին»
«Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերն անհասկանալի են. Լավ, հավաքվեցին, գնացին մարզեր, հետո ի՞նչ: Ր. Հովհաննիսյանը չի կարող միավորողի դերում հանդես գալ, որովհետև անգամ չկարողացավ իրեն միավորել «Ազատ դեմոկրատներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով՝ նա երեք տարբերակ ունի` կամ ասի կներեք, փորձս անհաջող էր, կամ ասի, որ հաջորդ անգամ կդառնա նախագահ, կամ էլ նա համագործակցում է իշխանությունների հետ, որ իր տված խոստումներն իրականացնի:
Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է չորրորդ ուղով:
«Ր. Հովհաննիսյանն իր կողքին լրացուցիչ ուժեր հավաքելով է փորձում իր ուզածին հասնել»,- ասաց նա:
Ս. Խուդոյանի հավաստմամբ` իշխանափոխության հարց էր դրված 6 տարի առաջ, երբ տեղի ունեցավ մարտի մեկը, և թե´ իշխանության, թե´ ընդդիմության լիդերներն ագրեսիվ էին տրամադրված:
«Նպատակը նույնն է` իշխանափոխություն, բայց խաղաղ ճանապարհով: Այս ամենը արդյունք կտա, եթե ընդդիմադիր ուժերը միավորվեն»,- ասաց հոգեբանը: