.jpg)
ՀՅԴ. Րաֆֆի Հովհաննիսյանն ակամայից դարձավ միասնական ընդդիմադիր թեկնածու
Արտահերթ նիստ անցկացնելու հայտարարության վրա ներկայում աշխատանքներ են տարվում: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա ասաց, որ ամեն բան պետք է անեն, որ հասնեն նպատակին:
«Ընտրություններից հետո առաջացած իրավիճակում պետք է հստակ օրակարգ, ճանապարհային քարտեզ ստեղծվի, որպեսզի նպատակին հասնելն ավելի հեշտ լինի»,- ասաց Ռուստամյանը:
Միասնականությունը, Ռուստամյանի խոսքերով, արդյունք միշտ տալիս է, և հենց այդ միասնականությունն էլ ակամայից, ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանին դարձրեց միասնական ընդդիմադիր թեկնածու:
«Ըստ էության նա դարձավ այն թեկնածուն, ում շուրջ համախմբվեց ընդդիմադիր զանգվածը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: