Գալուստ Սահակյան. Վիրավորական է, երբ Մարտի 1-ը գործիք է դարձվում
01/03/2013 13:16

Գալուստ Սահակյան. Վիրավորական է, երբ Մարտի 1-ը գործիք է դարձվում

Մարտի 1-ի հարցն իրավական տեսանկյունից չի կարող փակված լինել, մինչև չլինեն բացահայտումներ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է քաղաքական տեսանկյունին, ապա նա նշեց, որ վիրավորական է` Մարտի մեկը գործիք է դարձվում:

«Քաղաքական տեսանկյունից բնականաբար հարցը փակված ենք համարվում, որովհետև քաղաքական պրոցեսներն այնպես չեն, թե պետք է օրեր շարունակ գնան: Ընդամենը փորձ է արվում քաղաքականացնել, այդ պատճառով էլ կարծում եմ, որ նրանք, ովքեր շահարկում են, քաղաքականացնում են այս երևույթը նորմալ է, սակայն գործիք դարձնել միջադեպը, վիրավորական է ողջ ազգի համար»,- պարզաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հարցին, թե տպավորություն չկա՞, որ իշխանությունները իրավական տեսանկյունից չեն բացահայտում Մարտի 1-ը, որպեսզի կրկնվի, Գ. Սահակյանը կտրուկ պատասխանեց, թե ոչ իշխանությունները, ոչ էլ որևէ հայ չի կարող նման բան մտածել կամ ցանկանալ:

Ի պատասխան հարցին, թե հնարավոր է առաջիկա հինգ տարում բացահայտվի Մարտի 1-ի գործը, Գ. Սահակյանը հնարավոր համարեց բոլոր տեսակի բացահայտումները, սակայն առանց ժամկետների:
 

Գալուստ Սահակյան. Վիրավորական է, երբ Մարտի 1-ը գործիք է դարձվում