«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առաջին կին կայարանապետն է նշանակվել
05/03/2013 16:19

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առաջին կին կայարանապետն է նշանակվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կանանց միջազգային օրվա կապակցությամբ պարգևատրել է իրենց գործունեության ոլորտում հաջողությունների հասած կին աշխատակիցներին:

Ինչպես տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից, Վիկտոր Ռեբեցը պատվոգրեր և շնորհակալագրեր, նվերներ և դրամական պարգևներ է հանձնել 34 աշխատակցուհիների: Երկաթուղու ևս երկու կին աշխատողների տրամադրվել է անձնական օգնություն: ՀԿԵ-ն որոշում է ընդունել նաև վճարելու Սևանի ուղեմասի իրենց աշխատակցուհու երկու երեխաների մեկ տարվա ուսման վճարը:

Ընկերության հաշվին կվերանորոգվի նաև մեկ այլ աշխատակցուհու` «Վանաձոր» ԳԿՄ կայարանի հերթապահ Նազիկ Հակոբյանի տունը, որը տուժել էր ջրհեղեղի ժամանակ:

Բոլոր աշխատակիցներին շնորհավորելով կանանց միջազգային օրվա կապակցությամբ` Վիկտոր Ռեբեցը նշել է. «Կանայք միայն մեկ-քառորդն են կազմում երկաթուղու մեծ՝ ավելի քան 4 հազարանոց կոլեկտիվում: Չնայած այս փոքր թվին՝ կանայք առանձնանում են բարձր պատասխանատվությամբ, նրանք ակտիվ են, ստանում են լրացուցիչ կրթություն, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ: ՀԿԵ-ի 583 կին աշխատողներից 24-ը տարբեր մակարդակների ղեկավարներ են: Սակայն այս օրը պատմության մեջ կմտնի նաև այն հանգամանքով, որ մեր երկաթուղում առաջին անգամ կայարանապետ է նշանակվել կինը»:

Անուշ Հակոբյանը նշանակվել է վերջերս վերանորոգված և Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավոր բացված «Թումանյան» կայարանի պետ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից մարտի 8-ի կապակցությամբ նվերներ են ստացել նաև երկթուղու 6 կին-վետերաններ: 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում առաջին կին կայարանապետն է նշանակվել