«Ավագանու ընտրության ժամանակ կերևա` որքան ձայն ունի «Ժառանգությունը»»
05/03/2013 14:29

«Ավագանու ընտրության ժամանակ կերևա` որքան ձայն ունի «Ժառանգությունը»»

Մինչ ընտրություններ գոյություն ուներ գաղափարը, թե այս իշխանություններին հնարավոր չէ հաղթել և կային կոչեր, որ պետք է անհնազանդության գործողություններ անել: Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ընտրությունների, հասարակության մի մասն էլ` նրա հետևից: Նա իր վրա վերցրեց մեծ պատասխանատվություն: Ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը` միևնույն ժամանակ տարակուսելով, թե կարո՞ղ է Ր. Հովհաննիսյանն այդ պատասխանատվության տակից դուրս գալ:

Շարունակելով խոսքը` Ս.Դանիելյանը նշեց, թե Ր. Հովհաննիսյանը փորձում է մոբիլիզացնել իր ուժերը, քանի որ միայն իր ռեսուրսները բավարար չեն պայքարի համար:

Ասուլիսին մասնակից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ իր հերթին ասաց, թե իշխանությունների համար լրջագույն խնդիր է, որ այդքան ընտրող իր ձայնը տվել է այլ թեկնածուի:

Պատգամավորը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես շատ լավ գիտի, որ հավաքած ձայները իրենը չեն:  «Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էլ կերևա, թե իրականում որքան ձայն ունի «Ժառանգությունը»»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ պատգամավորը:
 

«Ավագանու ընտրության ժամանակ կերևա` որքան ձայն ունի «Ժառանգությունը»»