Ստոմատոլոգները օրական վճարելու են 2 700 դրամ. Շա՞տ է, թե քի՞չ
05/03/2013 13:59

Ստոմատոլոգները օրական վճարելու են 2 700 դրամ. Շա՞տ է, թե քի՞չ

Երևան քաղաքում օրական ստոմատոլոգները հարկ են վճարելու 2 700 դրամ, շա՞տ է, թե քի՞չ»,- այսօր ասուլիսի ժամանակ հարց բարձրացրեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` անդրադառնալով արտոնագրային վճարների խնդրին:

Երեք ամիս, նրա խոսքով, քննարկվել է արտոնագրային վճարների մասին օրենքը և միակ մարդը, ով բարձրացրել է արտոնագրային վճարների շրջանակներում ստոմատոլոգների հարցը` եղել է Գալուստ Սահակյանը:

«Ժառագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն իր հերթին նշեց, որ կարևոր է, թե ովքեր են մասնակցում այդ քննարկումներին, վերջինիս մեխանիզմը աշխատում է, սակայն գալիս է ժամանակը և օրենքը չի աշխատում:

Նրա խոսքով, Արտոնագրային վճարների մասին օրենքից հետո ստոմատոլոգիական կլինիկաներ են փակվել և պետք է օրենքը քննարկել` այդ մարդկանց խնդիրները հաշվի առնելով:

Վ.Այվազյանն ընդգծեց, որ Հայաստանում ստոմատոլոգիական կլինիկաների առաջարկն ավելի է, քան պահանջարկը. ՀՆԱ-ի հետ համեմատած ավելի է հարյուր անգամ:

Ստոմատոլոգները օրական վճարելու են 2 700 դրամ. Շա՞տ է, թե քի՞չ