.jpg)
Սաստիկ բքի պատճառով փակ է Սելիմի լեռնանցքը
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 18.00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:
Նշվում է, որ տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: