.jpg)
Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին
Սեդրակ Քոչարյանը չի պատրաստվում մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ԲՀԿ ցուցակը Ս. Քոչարյանի գլխավորելը աբսուրդ է որակեց: Նա նաև վստահեցրել է, որ այդ տեղեկատվությունը կոնկրետ մեկ կենտրոնից ուղղորդվող, «գցված» ապատեղեկատվություն է:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է ցուցակը գլխավորի ՄԱԿ ղեկավար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, Ն. Զոհրաբյանը նշել է, որ այդ հարցին չի կարող պատասխանել և որ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում ԲՀԿ-ի ցուցակը պարզ կլինի: