Ալասանիա. Քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը, մեղմ ասած, անընդունելի է
07/03/2013 14:54

Ալասանիա. Քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը, մեղմ ասած, անընդունելի է

Կապ չունի թե ինչ ազգության ես, կապ չունի  պաշտպանության նախարար ես, թե ոչ: Քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը, մեղմ ասած, անընդունելի է: Այսպիսի կարծիք հայտնեց Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան, Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Նման միտք արտահայտելուց հետո Իրակլի Ալասանյան խնդրեց պարզաբանել հարց տվող լրագրողին, թե ինչ քաղաքացիական ինքնաթիռի մասին է խոսքը:

Իմանալով, որ հարցը վերաբերում է Ստեփանակերտի օդանավակայանին, Ալասանյան շարունակեց. «Պարոն Օհանյանի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, հաստատեցինք այն միտքը, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն միայն երկխոսությունների միջոցով ու խաղաղ ճանապարհով»:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ արդեն հստակեցրել են տարվա ընթացքում Վրաստանի հետ ռազմական համագործակցության ոլորտները.«Մենք համագործակցելու ենք հատկապես ռազմական, կրթության, հատուկ ջոկատայինների պատրաստման ոլորտներում: Պիտի արձանագրենք, որ մեր հարաբերություները բարձր մակարդակի վրա են ու հիմա էլ դինամիկ զարգանում են: Կարծում եմ՝ Իրակլի Ալասանյայի այցը Հայաստան խթան կհանդիսանա մեր հետագա համագործակցության համար»:

Վրաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար ու նշեց, որ պատմության ողջ ընթացքում հայ և վրաց ժողովուրդները ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ. «Մենք բարեկամներ ենք եղել միշտ և այլ կերպ պարզապես չենք կարող: Պիտի շարունակենք մեր բարեկամական հարաբերությունները»:

Լրագրողների խնդրանքով Ի.Ալասանիան անդրադարձավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային:

«Այո, վրացական կողմը հաճախ նշում է ու խոսում դրանից եկեղ վտանգների մասին Վրաստանի համար, սակայն ես վստահ եմ, որ հայկական կողմը երբեք թույլ չի տա, որ այն օգտագործվի ի վնաս Վրաստանի»:
 

Ալասանիա. Քաղաքացիական ինքնաթիռին հարվածելը, մեղմ ասած, անընդունելի է