.jpg)
Ր. Հովհաննիսյանն ու Բունդեսթագի նախագահը քննարկել են հետընտրական իրավիճակը
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպում ունեցավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ: Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Հովհաննիսյանը և Լամմերթը քննարկեցին փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ձևավորված արտակարգ իրավիճակը: Այս մասին ասված է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի տարածած հայտարարության մեջ:
«Հայ ժողովրդի կամքը պետք է հարգվի»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ «Ցեղասպանության իր սեփական պատմության հետ առերեսվելու՝ Գերմանիայի փորձի և ժողովրդավարական աշխարհում առաջատար դառնալու հանգամանքով պայմանավորված՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն ավտորիտարիզմը և կեղծված ընտրությունները պաշտպանելու փոխարեն կարող է հարգանքի արժանացնել ժողովրդավարական շարժմանը և փետրվարի 18-ին ժողովրդի կամքի հստակ արտահայտությանը»: