Սերժ Սարգսյանն ընդունել է Իրակլի Ալասանիային
07/03/2013 19:19

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրակլի Ալասանիային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, որին զգալիորեն նպաստում են տարբեր մակարդակի փոխայցելությունները:

Նախարար Իրակլի Ալասանիան ՀՀ նախագահին տեղեկացրել է իր հայ գործընկերոջ հետ այսօր ունեցած հանդիպման արդյունքների մասին, որի ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:

Վկայակոչելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կառավարության մոտեցումներն ու որդեգրած քաղաքականությունը՝ Իրակլի Ալասանիան շեշտել է, որ Վրաստանի առաջնահերթությունների մեջ է եղբայրական Հայաստանի հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ զարգացնելը:
 

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրակլի Ալասանիային