Ա.Արզումանյան. Մնում է հուսալ՝ Ր. Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը
11/03/2013 12:33

Ա.Արզումանյան. Մնում է հուսալ՝ Ր. Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը

Panorama.am-ը ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից փորձեց պարզել, Սերժ Սարգսյանը նախատեսո՞ւմ է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին:

-Գիտեք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ հանդիպելու և մանրամասն ու համակողմանի քննության առնելու առկա բոլոր հարցերը: Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները:

Ա.Արզումանյան. Մնում է հուսալ՝ Ր. Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը