«Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում է ազդել ՍԴ-ի վճիռի վրա»
11/03/2013 12:47

«Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում է ազդել ՍԴ-ի վճիռի վրա»

Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարած հացադուլով փորձում է ազդեցություն ունենալ Սահմանադրական դատարանի վճիռի վրա: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի հացադուլի մասին, նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

«Հացադուլը վերջին քայլն էր, որ կարող էր արվել, սակայն ցանկալի է, որ հարցերը կարգավորվեն բանակցությունների միջոցով, և ոչ թե հանրահավաքների և հացադուլների միջոցով»,- ասաց պատգամավորը:

Իր հերթին ասուլիսին մասնակից «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, թե ՍԴ-ն անցյալ 20 տարվա ընթացքում երբեք որոշում չի կայացրել պետության շահերից ելնելով. «ՍԴ-ն չի պաշտպանել պետության շահը, այլ մշտապես պաշտպանել է գործող իշխանության շահը»:

«Ինչ վերաբերում է հացադուլին, ես նոկաուտի մեջ ընկա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց հացադուլի մասին: Այդ մարդը նաև ինձ համար է վտանգի տակ դնում իր կյանքը, բայց պետք է գնահատել, որ բոլորիս համար է ցանկանում այս երկրում ինչ-որ բան շտկել»,- ասաց Ա. Բախշյանը:
 

«Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում է ազդել ՍԴ-ի վճիռի վրա»