.jpg)
«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ հանդիպում, Ձեր նստավայրը ստում է»
«Ապրիլի 9-ին այս երկրատև երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստան, ժողովուրդն իր երդմնակալությամբ հաստատելու է նոր Հայաստանը»,- Ազատության հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկվանից հացադուլ է հայտարարել:
«Նախագահական նստավայրից հերթական սուտն ու կեղծիքն է տարածվել, թե իբր ես մերժել եմ հանդիպումը: Սակայն այդ առաջարկը եղել է իմ հացադուլը հայտարելուց հետո»,- հայտնեց Ր. Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` Ր. Հովհաննիսյանն ասաց, թե ով ցանկանում է խոսել, կարող է գալ հենց Ազատության հրապարակ.
«Պարոն Սարգսյան, ես չեմ մերժել որևէ հանդիպում, Ձեր նստավայրը ստում է: Ձեզ համար ցանկացած ժամանակ կարող եք գալ և զրուցենք: Թե կուզեք փակ հանդիպում, կարող ենք գնալ սրճարան, սակայն ես կողմ եմ բաց հանդիպումներին»:
Նախորդող հրապարակում՝ Ա.Արզումանյան. Մնում է հուսալ՝ Ր. Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը