.jpg)
Արշակ Սադոյանն առաջարկ ունի Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի համար
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը Սերժ Սարգսյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին առաջարկում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կատարել սահմանադրական փոփոխություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ա. Սադոյանը:
«Առաջարկում եմ ԱԺ-ն դարձնել երկպալատանի, որի առաջին պալատը բաղկացած կլինի միայն համամասնական կարգով ընտրված պատգամավորներից, իսկ երկրորդը՝ մարզերից մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից և սփյուռքի ներկայացուցիչներից»,- ասաց Արշակ Սադոյանը:
Ա. Սադոյանի խոսքով` ՍԴ-ն ոչ մեծ բողոքների առկայության դեպքում այլ որոշում չի ընդունի և խնդրի լուծման միակ ճանապարը սահմանադրական փոփոխություններ կատարելն է:
Իր առաջարկի ընդունման հնարավորությունը նա 50/50 է համարում: