.jpg)
Ռ.Հակոբյան. Չի բացառվում` ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» առանձին ցուցակով գնան
«Ես հիմա հավատում եմ, որ մինչև ապրիլի 9-ը բան է փոխվելու»,- այս մասին Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նա ասաց, որ իրենք գնում են ժողովրդի ձայնին տեր կանգնելու, իսկ մարտավարական քայլերի մասին նա չցանկացավ խոսել:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, Ռ.Հակոբյանն ասաց, թե լավագույն տարբերակն է, որ ընդդիմությունն ավագանու ընտրություններին միասնական լինի, թեև արդեն հայտնի է, որ ԲՀԿ-ն առանձին ցուցակով է մասնակցելու:
«Այս պահին ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» քննարկում են, սակայն չի բացառվում, որ առանձին գնան, թեև ցանկալի է միասնական ցուցակով գնալը»,- ասաց Ռ.Հակոբյանը` հավելելով, թե ցուցակում պետք է լինեն քաղաքացիական ներկայացուցչներ, քաղաքական գործիչներ և այլք: