ԱԺ 20 պատգամավոր միլիոնատեր է. Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է
12/03/2013 15:57

ԱԺ 20 պատգամավոր միլիոնատեր է. Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է

Ազգային ժողովի 20 պատգամավոր, ըստ հայտարարագրած միջոցների, միլիոնատեր է: Առաջին հնգյակում են ԲՀԿ չորս պատգամավորները` Գագիկ Ծառուկյանը, Վահան Կարապետյանը, Գուրգեն Արսենյանը, Գրիգորի Մարգարյանը և ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով իր կարողություններով զիջում է միայն Գագիկ Ծառուկյանին: Պատգամավորները միասին ավելի քան 1 մլն դոլար եկամուտ են հայտարարգրել:

Վիճակագրությունն անցկացրել է «ՄԱՆԴԱՏ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը «ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում, որը տեղադրված է Parliamentmonitoring.am կայքում:

Այսպես` ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է, որի 36 պատգամավորները միասին հայտարարագրել են շուրջ 98,1 մլն դոլար եկամուտ: Այնուհետև, դրանից կիսով չափ պակաս եկամուտներով երկրորդ տեղում է Հանրապետական խմբակցությունը:

Ամենաքիչը «Ժառանգություն» խմբակցության 5 պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցներն են՝ 118 հազար ԱՄՆ դոլար:

Տվյալները վերցված են պատգամավորների գույքի ու եկամուտների հայտարարագրերից: 

ԱԺ 20 պատգամավոր միլիոնատեր է. Ամենահարուստ խմբակցությունը ԲՀԿ-ն է