Քաշքշուկ ՍԴ-ում. Պարոն Մուկուչյա՛ն, դուք հանցագործ եք, մի՛ արդարացեք
12/03/2013 14:08

Քաշքշուկ ՍԴ-ում. Պարոն Մուկուչյա՛ն, դուք հանցագործ եք, մի՛ արդարացեք

«Դուք հանցագործ եք, պարոն Մուկուչյա՛ն, մի՛ արդարացեք»:

Այս խոսքերով դատարանի միջանցքում Տիգրան Մուկուչյանի ճեպազրույցն ընդհատեց քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

«Հարգելի լրագրողներ, այս մարդուն հանցագործ կներկայացնեք: Ընտրություն կեղծելը հանցագործություն է»,- բղավեց Կարեն Հարությունյանը:

Տեղում հավաքվածները փորձեցին հանդարտեցնել նրան, սակայն նա շարունակեց բղավել, ասելով, որ սա իր տեսակետն է ու նա չի պատրաստվում այն լուռ արտահայտել: Արդյունքում տեղի ունեցավ քաշքշուկ:

«Ես եկա ասեցի, որ նա հանցագործ է: Ինձ էլ ասում են՝ կամաց խոսա: Ինչի՞ կամաց խոսամ: Էլի եմ ասում՝ Տիգրան Մուկուչյանը հանցագործ է: Ամբողջ միջադեպը սա էր»,- լրագրողներին ասաց Կարեն Հարությունյանը:

Նշենք, որ այս պահին Սահմանադրական դատարանում նիստը նախատեսված կարգի համաձայն ընդմիջվել է: Բոլոր կողմերը, այդ թվում Տիգրան Մուկուչյանն ու Կարեն Հարությունյանը, լքել են դատարանի տարածքը:
 

Քաշքշուկ ՍԴ-ում. Պարոն Մուկուչյա՛ն, դուք հանցագործ եք, մի՛ արդարացեք